Պայմաններ և դրույթներ
Բարի գալուստ Dessange Armenia-ի կայք: Մուտք գործելով սույն կայք և կամ որևէ կերպ օգտվելով կայքից՝ Դուք (այսուհետ նաև՝ «Ձեր», «Ձեզ», «հաճախորդ») Ձեր համաձայնությունն եք տալիս Dessange Armenia-ի («մենք», «մեր», «մեզ») ընդհանուր պայմաններին և դրույթներին («Օգտագործման Պայմաններ», «Պայմաններ»), ինչպես նաև՝ անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող դրույթներին (տե՛ս մեր Գաղտնիության քաղաքականությունը): Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները՝ կայք մուտք գործելուց առաջ:
Դուք չեք կարող օգտագործել սույն կայքը, կամ օգտվել մեր ծառայություններից, եթե համաձայն չեք մեր Օգտագործման Պայմանների հետ։
1. Կայքի օգտագործումը
Դուք կարող եք օգտվել մեր կայքից և նրա բովանդակությունից, ներառյալ տեղեկատվությունից, տեքստերից, պատկերներից կամ այլ աշխատանքներից, բացառապես ոչ կոմերցիոն, անձնական օգտագործման նպատակով: Կայքի որևէ հատվածից ոչ մի նյութ չի կարելի պատճենել, վերարտադրել, կամ ներբեռնել: Դուք համաձայնում եք ՝
- չառաջացնել ոչ մի դժվարություն Dessange Armenia-ի և տվյալ կայքից օգտվողների համար
- չխախտել ցանկացած կիրառելի օրենքներ կամ կանոնակարգեր
- չխոչընդոտել երրորդ անձանց կայքի օգտագործմանը
- չմիջամտել կայքի գործունեությանը և չփորձել անօրինական եղանակով մուտք գործել կայք
2. Ծառայություններ
Dessange Armenia-ում մենք ապահովում ենք բարձրորակ մասնագիտական ծառայություններ, սակայն արդյունքները կարող են տարբերվել՝ կախված անհատական գործոններից, օրինակ՝ մաշկի, մազերի տեսակից և այլն: Մեր ծառայությունից կամ ապրանքներից գոհ չլինելու դեպքում՝ խնդրում ենք անմիջապես տեղեկացնել մեզ: Մենք իրավունք ունենք մերժել որևէ ծառայություն այն անձանց, ովքեր վտանգ են ներկայացնում մեր աշխատակիցների կամ հաճախորդների առողջությանը և անվտանգությանը:
3. Գրանցումներ և Չեղարկումներ
Բոլոր գրանցումները կատարվում են նախապես՝ մեր կայքի ամրագրման համակարգի միջոցով կամ մեզ հետ ուղիղ կապ հաստատելով: Խորհուրդ է տրվում սրահ գալ ձեր նշանակված ժամից 10 րոպե շուտ, ուշանալու դեպքում նախապես պետք է տեղյալ պահել մեզ: Գրանցումների չեղարկման դեպքում ՝ պետք է նախազգուշացնել դրա մասին առնվազն 24 ժամ առաջ:
4. Վճարումներ
Մենք ընդունում ենք կանխիկ, քարտային և բջջային վճարման տարբերակներ: Մեր գները կարող են փոփոխվել առանց Ձեզ նախապես տեղեկացնելու։
4. Առողջություն և Անվտանգություն
Dessange Armenia-ն մեծ ջանքեր է գործադրում մեր հաճախորդների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, ուստի մենք խիստ հետևում ենք սանիտարահիգիենիկ և առողջապահական կանոններին: Հաճախորդները նախապես պետք է տեղեկացնեն իրենց ցանկացած առողջական խնդրի կամ ալերգիայի մասին՝ նախքան մեր ծառայություններից օգտվելը: Հակառակ դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում հնարավոր բացասական հետևանքների համար:
6. Անձնական տվյալներ
Ձեր անձնական տվյալների օգտագործումը կարգավորվում է մեր Գաղտնիության Քաղաքականությամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ :
7. Հղումներ այլ կայքերին
Մեր կայքը կարող է ներառել հղումներ դեպի երրորդ կայքեր, որոնք մենք չենք կառավարում։ Dessange Armenia-ն չի վերահսկում այդպիսի կայքերում տեղադրված տեղեկատվության ճշմարտացիությունը կամ ամբողջականությունը: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ անձի կայքերի կամ ծառայությունների բովանդակության կամ գործողությունների համար։
8. Պատասխանատվություն և տեղեկատվություն
Dessange Armenia-ն չի կարող երաշխավորել կայքում ներկայացված տեղեկատվության ճշտությունը, ճշգրտությունը կամ սպառիչ լինելը: Մենք իրավունք ենք վերապահում ուղղելու ցանկացած սխալ կամ բացթողում, ինչպես նաև փոփոխելու մեր տեղեկատվությունը և մերժելու ամրագրումները ցանկացած պահի, եթե կայքում առկա որևէ տեղեկություն սխալ է՝ առանց Ձեզ նախապես տեղյակ պահելու: Դուք համաձայն եք, որ այս կայքում ներկայացված ցանկացած տեղեկատվութան ճշգրտության ստուգումը Ձեր պատասխանատվությունն է:
9. Պատասխանատվության սահմանափակում
Dessange Armenia-ն ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում կայքի օտագործման հետևանքով Ձեր կամ որևէ այլ անձի կրած անուղղակի վնասների, կորուստների կամ անձնական վնասվածքների համար:
10. Օգտագործման Պայմանների Փոփոխություն
Dessange Armenia-ն իրավունք ունի ցանկացած պահի փոխել Պայմանները՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր պարտականությունն է կանոնավոր կերպով վերընթերցել այս Պայմանները: Օգտագործման Պայմանների փոփոխությունները ուժի մեջ են մտնում այն հրապարակելուց հետո։
Հետադարձ կապ մեզ հետ
Սույն Օգտագործման Պայմանների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. հասցեով։ [email protected]