Մեր մասին

Բարի գալուստ Dessange Armenia, գեղեցկության սրահ Երևանում, որը հանդիսանում է լեգենդար Dessange բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեզ համար Dessange-ը պարզապես բրենդ չէ. Այն արտահայտում է նվիրում նրբագեղությանը, գեղեցկության նորարական լուծումներին և անհատականության արտահայտմանը, և մենք ձգտում ենք այս նվիրումը պահել մեր գործունեության հիմքում:

Մեր արժեքները

Կատարելություն

Մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ՝ պահպանելով ամենաբարձր որակի չափանիշները:

Ստեղծարարություն

Ձեր անհատականությունը մեր ոգեշնչման աղբյուրն է, և մեր նպատակն է ստեղծել կերպարներ, որոնք կարտացոլ են ձեր ոճն ու յուրահատկությունը:

Վստահություն և ինքնարտահայտում

Գեղեցկությունը ինքնարտահայտման ձև է, որը կարող է ոգեշնչել Ձեզ և ավելի ինքնավստահ դարձնել: Մեր մասնագետները կօգնեն ձեզ բացահայտել ձեր ինքնատիպությունը և ազատորեն արտահայտել այն:

Հաճախորդակենտրոն մոտեցում

Մենք առաջնահերթ ենք համարում Ձեր կարծիքներն ու ակնկալիքները՝ ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր ծառայությանը:

Dessange-ի պատմությունը

1954

Ժակ Դեսանժը՝ վարսահարդարման աշխարհում հայտնի նորարարը, ով հանդիսացել է բազմաթիվ կինոլեգենդների վարսահարդարը և ստեղծել է Coiffé-décoiffé ու այլ հանրաճանաչ սանրվածքներ, բացում է առաջին Dessange սրահը Փարիզում:

1958

Dessange-ը դառնում է Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերը՝ ամրապնդելով իր կապը կինոաշխարհի հետ:

1998

Բրենդը ստեղծում է իր սեփական R&D կենտրոնը և ներկայացնում Phytodess ապրանքանիշը՝ սկիզբ դնելով մազերի պրոֆեսիոնալ խնամքի միջոցների արտադրությանը:

2015

Dessange-ն արդեն ներկայանում է 38 երկրներում ավելի քան 350 սրահով

2023

Ծնվում է Dessange Armenia-ի գաղափարը, և մեկնարկում են աշխատանքները՝ գեղեցկության սրահը Երևանում բացելու համար

2024

Dessange Armenia-ն բացվում է Երևանում՝ իր հետ բերելով բարձրորակ և նրբագեղ գեղեցկության ծառայություններ մատուցելու բազմամյա փորձը