Վարսահարդարում Երևանում

Dessange Armenia-ն առաջարկում է վարսահարդարման բարձրակարգ ծառայություններ Երևանում, որոնք ձեր մազերին կհաղորդեն գեղեցիկ, առողջ և խնամված տեսք:

Վարսահարդարում և մազերի խնամք
Վարսահարդարում և մազերի խնամք

Վարսահարդարում

Մենք առաջարկում ենք վարսահարդարման մի շարք ծառայություններ, սկսած կանանց և տղամարդկանց մազերի առօրյա սանրվածքներից մինչև տոնական վարսահարդարում, ինչպես նաև մազերի երկարացման և խնամքի այլ ծառայություններ։ Մեր փորձառու մասնագետները պատրաստ են ապահովել հենց ձեր ոճին համապատասխան և անհատականությունն ընգծող վարսահարդարում։
Վարսահարդարում

5,000-10,000 դր.

Book

Մազերի խնամք

Dessange Armenia-ում կարող եք գտնել մազերի խնամքի ծառայությունների ամբողջական փաթեթներ։ Մեր առաջարկած պրոցեդուրաները խթանում են մազերի սնուցմանը և վերականգնմանը՝ մազերին հաղորդելով առողջ և գեղեցիկ տեսք։ Մենք առաջարկում ենք մազերի խնամքի մի շարք պրոցեդուրաներ, ինչպիսիք են.
Մազերի խնամք

20,000 դր.

Book

FAQ

Առօրյայում մեր մազերը շատ են ենթարկվում արտաքին գործոնների ազդեցություններին, որոնք կարող են վնասել մազերը: Ճիշտ և պարբերաբար իրականացվող մազերի խնամքը կարևոր է մազերի առողջության պահպանման և դրանց աճին նպաստելու համար:

Dessange Armenia-ում մենք օգտագործում ենք մազերի խնամքի պրոֆեսիոնալ միջոցներ, որոնք ապահովում են լավագույն արդյունք՝ պահպանելով ձեր մազերի առողջությունն ու փայլը:

Կախված մազերի առողջությունից, խորհուրդ է տրվում օգտվել ծառայություններից 15-30 օրը մեկ անգամ: Պրոցեդուրաներից կանոնավոր կերպով օգտվելը կարևոր է վնասված մազերի խնամքի համար և հնարավորություն կտա պահպանելու ձեր մազերի առողջ տեսքը և փայլը:

Առողջ մազեր ունենալու և ճյուղավորումից խուսափելու նպատակով սովորաբար խորհուրդ է տրվում մազերը կտրել 6-8 շաբաթը մեկ: Սակայն հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված մազերի տեսակից, ոճից և նախընտրած սանրվածքից:

Մազերի սպա պրոցեդուրաների ազդեցության տևողությունը կախված է ձեր նախընտրած պրոցեդուրայից, սակայն միջինում 15-20 օր այն դեռևս պահպանում է իր ազդեցությունը:

Վարսահարդարում և մազերի խնամք