Վարսահարդարում Երևանում
Dessange Armenia-ն առաջարկում է վարսահարդարման բարձրակարգ ծառայություններ Երևանում, որոնք ձեր մազերին կհաղորդեն գեղեցիկ, առողջ և խնամված տեսք:
Վարսահարդարում
30,000-45,000 դր.
BookՄազերի խնամք
35,000 - 40,000 - 45,000
BookFAQ
Առօրյայում մեր մազերը շատ են ենթարկվում արտաքին գործոնների ազդեցություններին, որոնք կարող են վնասել մազերը: Ճիշտ և պարբերաբար իրականացվող մազերի խնամքը կարևոր է մազերի առողջության պահպանման և դրանց աճին նպաստելու համար:
Dessange Armenia-ում մենք օգտագործում ենք մազերի խնամքի պրոֆեսիոնալ միջոցներ, որոնք ապահովում են լավագույն արդյունք՝ պահպանելով ձեր մազերի առողջությունն ու փայլը:
Կախված մազերի առողջությունից, խորհուրդ է տրվում օգտվել ծառայություններից 15-30 օրը մեկ անգամ: Պրոցեդուրաներից կանոնավոր կերպով օգտվելը կարևոր է վնասված մազերի խնամքի համար և հնարավորություն կտա պահպանելու ձեր մազերի առողջ տեսքը և փայլը:
Առողջ մազեր ունենալու և ճյուղավորումից խուսափելու նպատակով սովորաբար խորհուրդ է տրվում մազերը կտրել 6-8 շաբաթը մեկ: Սակայն հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված մազերի տեսակից, ոճից և նախընտրած սանրվածքից:
Մազերի սպա պրոցեդուրաների ազդեցության տևողությունը կախված է ձեր նախընտրած պրոցեդուրայից, սակայն միջինում 15-20 օր այն դեռևս պահպանում է իր ազդեցությունը: